-
13.12.2013|
12:20
Չեմպիոնների լիգայի խմբայիններն ավարտված են, play-off դուրս եկած բոլոր ակումբները` հայտնի: Այլ հարց է, թե արդյո՞ք բոլոր ուժեղներն են այնտեղ: Իսկ եթե բոլոր ուժեղները չեն այնտեղ, մեղավոր չպիտի փնտրել շուրջբոլորը. դրանից մի տեսակ հերետիկոսության հոտ է գալիս: Իսկ գուցե բոլոր ուժեղները չեն այնտեղ այլ շահագրգռություններ ունենալու պարզ մոտիվացիայով… Սակայն եկեք հենց այստեղ էլ ժամանակավորապես առկախվենք ու դառնանք բուն ինչ-ինչոցին:
-
10.12.2013|
11:32
Հանգստյան օրերին խաղարկվեցին պրոֆեսիոնալ բռնցքամարտի տարբեր վարկածներով աշխարհի չեմպիոնի կոչումներ: 66,68 կգ քաշային կարգում (IBF վարկած) այսուհետ աշխարհի չեմպիոնի տիտղոսը կկրի ամերիկացի Շոն Պորտերը: Նա անառարկելի առավելություն ուներ իր հայրենակից Դևոն Ալեքսանդերի հետ պայքարում, և մրցավարները հաղթանակը միաձայն շնորհեցին նրան:
-
10.12.2013|
11:31
Ռուսաստանի առաջնության տասնիններորդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» Դոնի Ռոստովում մրցեց տեղի «Ռոստովի» հետ ու հաղթանակ կորզեց նվազագույն հաշվով:
-
10.12.2013|
11:29
Օրերս բրազիլական Մատա-դի-Սան-Ժուան քաղաքում կայացած վիճակահանության ժամանակ հայտնի դարձան 2014-ին կայանալիք ֆուտբոլի բրազիլական մունդիալի եզրափակիչ փուլի զամբյուղներում ընդգրկված հավաքականների անունները: Խմբերն ունեն հետևյալ տեսքը.
-
10.12.2013|
11:28
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Անխել դի Մարիան համաձայնել է տեղափոխվելու ֆրանսիական «Մոնակո»: Գործարքը, որի արժեքը երեսունհինգ միլիոն եվրո է, կարող է իրականություն դառնալ արդեն իսկ այս ձմեռային տրանսֆերի ընթացքում:
-
10.12.2013|
11:26
Եվրոպական ֆուտբոլային գերտերությունների ներքին առաջնությունների այս հանգստյան օրերի հանդիպումներն առանձնացան նրանով, որ դրանք Չեմպիոնների լիգայի այսօր-վաղը կայանալիք խաղերի որոշակի տրամաբանության կրողներ էին: Բնականաբար` ոչ բոլորի համար:
-
09.12.2013|
20:02
Անդրադառնալով Անգլիայի ընտրանու ու «Մանչեստր Յունայթեդի» դարպասապահ Ջոն Հարթի շուրջ ծավալվող զարգացումներին, «Յուվենտուսի» լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը մարզիկին խորհուրդ է տվել փոխել ակումբը, քանի որ վերջինս թիմում կորցրել է իր տեղը.
-
06.12.2013|
12:40
Գերմանիայի գավաթի խաղարկությունում մրցակցի հարկի տակ Դորտմունդի «Բորուսիան» 2:0 հաշվով հաղթել է «Սաարբրյուկենին» ու դուրս եկել մեկ քառորդ եզրափակիչ:
-
06.12.2013|
12:38
Հնարավոր է, որ արդեն այս ձմեռային տրանսֆերային պատուհանում «Բարսելոնը» ձեռք բերի «Մանչեստր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյին:
-
06.12.2013|
12:37
2008 թվականից խաղարկվող այս մրցանակը հանձնվում է Եվրոպայում հանդես եկող բրազիլացի լավագույն ֆուտբոլիստին: Ընթացիկ տարվա համար ցուցակում ներառված է երեսուն ֆուտբոլիստ: